National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 8

Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները: Ներկայացնելով համապատասխան գերատեսչությունների ֆինանսական ցուցանիշները` պարոն Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 4 մլրդ 586 մլն դրամ, իրականացվել է 11 բյուջետային ծրագիր, որի դիմաց արձանագրվել է 98.6 տոկոս կատարողական: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի համար հաշվետու տարում նախատեսվել է 4 մլրդ 832 մլն դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս: ՀՀ կառավարության աշխատակազմի համար հաշվետու տարում նախատեսվել էր 15 մլրդ դրամ, իրականացվել է 30 ծրագիր: Սահմանադրական դատարանը հաշվետու տարում օգտագործել է 589 մլն դրամ, կատարողականը՝ 93.4 տոկոս: Ազգային անվտանգության խորհրդի բյուջեով հաշվետու տարում նախատեսված 428 մլն դրամն օգտագործվել է 89.9 տոկոսով: Արդարադատության նախարարությանը հատկացված 15.9 մլրդ դրամի կատարողականը կազմել է 98.34 տոկոս: Այս համակարգում գերակշռում են քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերը: Գլխավոր դատախազությանը 2015-ին հատկացվել է 3.7 մլրդ դրամ, որն օգտագործվել է 99.7 տոկոսով: Քննչական կոմիտեի կատարողականը կազմել է 97 տոկոս, կամ օգտագործվել է 6.3 մլրդ դրամ: Հատուկ քննչական ծառայության կատարողականը կազմել է 99.8 տոկոս կամ ծախսվել է 613 մլն դրամ: Վերահսկիչ պալատին հաշվետու տարում հատկացվել է 942 մլն դրամ, կատարողականը կազմել է 96 տոկոս: Դատական դեպարտամենտի պահպանության համար 2015 թվականի բյուջեով նախատեսված 8.5 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 98.3. կատարողական: Քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացվել է 452 մլն դրամ, կատարողականը՝ 95 տոկոս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2.3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98 տոկոս:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ոչ ֆինանսական ցուցանիշներին՝ նշել է, որ հաշվետու տարում ՀՀ Նախագահի աշխատակազմի ընդհանուր ծախսերը ավելացել են 10 տոկոսով: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ հանրապետության Նախագահի աշխատակազմի կարեւորագույն գործունեությունը 2015-ին եւս շարունակել է մնալ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով Նախագահին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ու Նախագահի հանձնարարականների ապահովումը: Վիգեն Սարգսյանն առաջնահերթ է համարել Նախագահի աշխատակազմի ստորաբաժանումների, պաշտոնատար անձանց մասնակցությունն օրենքների նախագծերի, միջազգային պայմանագրերի մշակման գործում եւ այլն:

Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2015 թվականին ՀՀ Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 906 հրամանագիր, 218 կարգադրություն, 1230 ուղերձ, 194 լիազորագիր:

Պարոն Սարգսյանը նշել է նաեւ, որ մեծածավալ եւ պատասխանատու աշխատանք է պահանջում ՀՀ Նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստումը: 2015-ին ՀՀ Նախագահը կատարել է 20 պետական, պաշտոնական եւ աշխատանքային այց արտերկիր, ինչպես նաեւ հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ընդունել Հայաստանում այցով գտնվող ավելի քան 40 բարձրաստիճան պաշտոնատար անձանց: ՀՀ այցելած օտարերկրյա այլ նախարարների, պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների հետ ունեցել է 75 հանդիպում, ընդունել Հայաստանում հավատարմագրված 50 օտարերկրյա դեսպանների: ՀՀ Նախագահը 30 հանդիպում է ունեցել սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է հանրապետության բոլոր մարզերը, հանդես է եկել ելույթներով: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ստորաբաժանումներն իրենց ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացման գործում, ինչպես նաեւ մասնակցել 2015-ին իրականացված համապետական մասշտաբով Շանթ 2015 ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմին հատկացված միջոցների 92 տոկոսը՝ 4 մլրդ 368 մլն 328 հազ. դրամ, ծախսվել է Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման նպատակով: Գործուղումների համար նախատեսվել է 350 մլն դրամ, իսկ ներկայացուցչական ծախսերի համար՝ 195 մլն դրամ: Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ պահուստային ֆոնդից ԱԺ-ին տրամադրվել է 50 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման նպատակով:

Հրայր Թովմասյանը տեղեկացրել է նաեւ, որ ԱԺ գլխավոր մասնաշենքի առաջին, երկրորդ, երրորդ հարկերի աշխատասենյակների, սանհանգույցների, նկուղային հարկի մասնակի վերանորոգման, տարածքի լուսավորության, ջերմափոխանակիչ կաթսայի մասնակի վերանորոգման համար ծախսվել է 84 մլն դրամ, կատարվել են 8 միջազգային կազմակերպությունների անդամակցության վճարներ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ՝ վերապատրաստվել է Ազգային ժողովի աշխատակազմի 21 պետական ծառայող, կրճատվել է 27 պետական ծառայող եւ 24 ավտոմեքենա: Ըստ նրա՝ ՀՀ օրենսդիր մարմինն այս ժամանակահատվածում գումարել է 2 հերթական եւ 4 արտահերթ նստաշրջան, 7 արտահերթ նիստ, ընդունել է 228 օրենք, 220 որոշում, վավերացել 35 միջազգային պայմանագիր, կազմակերպել է 145 քաղաքացիների ընդունելություն, 15 խորհրդարանական լսումներ, 15 ճեպազրույցներ, 250 օրենքների նախագծերի եւ որոշումների մասնագիտական փորձաքննություն, 20 մամուլի ասուլիս,128 գործուղում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության ստորաբաժանումներին, որոնց միջոցով իրականացվում է կառավարության գործունեությունը, ինչպես նաեւ նշել է այն հիմնական ուղղությունները, որոնց հատկացվել են ֆինանսական միջոցներ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը կառավարության հիմանական առաջնահերթությունն է համարել կառավարության որոշումների թվի կրճատումը:

Ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին զեկույցով անդրադարձել են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը , որը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը եւ Գագիկ Մինասյանը: Նիստում քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` ՀՀ տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին տրված ֆինանսական հատկացումներն ու դոտացիաները:

ՀՀ գլխավոր գանձապետը տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզին հատկացվել է 6.1 մլրդ դրամ, արձանագրվել է 99.75 տոկոս կատարողական: Արարատի մարզին հատկացվել է 8.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 98.1 տոկոս: Արմավիրի մարզին հատկացվել է 8.9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Գեղարքունիքի մարզին հատկացվել է 8.6 մլրդ դրամ, կատարողականը՝ 98.5 տոկոս: Լոռու մարզն ստացել է 9.2 մլրդ դրամ, կատարողականը՝ 99.2 տոկոս: Կոտայքի մարզում ծրագրերի կատարողականը կազմել է 99.9 տոկոս, տրամադրվել է 7.7 մլրդ դրամ: Շիրակի մարզին հատկացվել է 9.3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.8 տոկոս: Սյունիքի մարզին հատկացվել է 6.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 99.8 տոկոս, Վայոց Ձորի մարզին հատկացվել է 3.2 մլրդ դրամ, կատարողականը՝ 99 տոկոս: Տավուշի մարզն ստացել է 6.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 99.4 տոկոս:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է հաշվետու տարում Երեւանին հատկացված ֆինանսական միջոցներն ու իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարում իրականացրել է 28 ծրագիր, որի նպատակով, ընդհանուր առմամբ՝ ծախսվել է 33 մլրդ 977 մլն դրամ:



21.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադե...

21.05.2024
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհր...

21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am